Նիկոլ Փաշինյան. Եվրամիությունը Հայաստանի վրա ազդեցության որևէ լծակ չունի
Եվրամիությունը Հայաստանի վրա ազդեցության որևէ լծակ չունի. այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի պնդմամբ՝ եթե որևէ մեկը Հայաստանի վրա ճնշման լծակ ունի, ապա դա Բրյուսելը, Արևմուտքը, Հարավը կամ Արևելքը չեն:
«Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը, ապա սա նորություն չէ․ մենք, ինչպես բոլոր պետությունները, դիվերսիֆիկացիայի քաղաքականություն ենք վարում: Դա ցանկացած երկրի ինքնիշխան և լեգիտիմ իրավունքն է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: