Նիկոլ Փաշինյան - Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ավարտի հարցը մեր օրակարգում է, և մենք այս ուղղությամբ արդեն համաձայնությունների ենք հասել մեր վրացի գործընկերների հետ այս ուղղությամբ
Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ավարտի հարցը մեր օրակարգում է, և մենք այս ուղղությամբ արդեն համաձայնությունների ենք հասել մեր վրացի գործընկերների հետ,- այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը իր ելույթում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանազատման գործընթացը էապես կամբողջացնի Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանումը, և Հայաստանը կկարողանա ավելի վստահորեն կենտրոնանալ իր զարգացման ծրագրի վրա միջազգայնորեն ճանաչված տարածքում։