Նիկոլ Փաշինյան. Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր, ինչը միանշանակ կազդի տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրա, շնորհավորում եմ Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին, քանի որ դա դրական իրադարձություն եմ համարում
Նիկոլ Փաշինյան. Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր, ինչը միանշանակ կազդի տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրա, շնորհավորում եմ Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին, քանի որ դա դրական իրադարձություն եմ համարում

Վերջին ամիսներին տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ մեր բարեկամ Վրաստանը դարձավ ԵՄ անդամության թեկնածու երկիր։ Սա մի իրադարձություն է, որն անպայման կանդրադառնա տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրա։ Եթե ես շնորհավորել եմ Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին, ապա ակնհայտ է, որ դա դրական իրադարձություն եմ համարում»,- այս մասին «Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Մինչ այդ լրագրողը դիմել է Փաշինյանին. «Դուք ասում եք, որ ձեր նոր համագործակցությունն Արևմուտքի հետ որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը չպետք է անհանգստանա դրա համար, և դուք պարզապես փորձում եք դիվերսիֆիկացնել անվտանգության միջավայրը։ Ձեզ կտամ մի մեջբերում «Tasi»-ին տված հարցազրույցից, որը պատկանում է անանուն աղբյուրին. Այս հարցազրույցը ձայնագրվել է հոկտեմբերին. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի ելույթը Եվրախորհրդարանում մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես այն մասով, որը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին»։

Անդրադառնալով խնդրին, Փաշինյանը նշեց, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հետ կապված մի կարևոր փաստի վրա.

«Ընդհանրապես, ես սիրում եմ մեջբերումներ մեկնաբանել, եթե ինքս եմ կարդացել, չեմ սիրում մեկնաբանել երրորդ աղբյուրից, համենայնդեպս իմ քաղաքական փորձը դա ցույց է տվել։ Ինչպես հստակ ասացի Եվրախորհրդարանում իմ ելույթում, մենք համագործակցում ենք Եվրամիության հետ, խորանում են մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա՝ վերջին ամիսներին մեր տարածաշրջանում տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, մեր անմիջական հարևան, բարեկամ Վրաստանը դարձավ ԵՄ անդամության թեկնածու երկիր։ Այս կարևոր իրադարձությունը կախված չէ տրամադրություններից և քաղաքական գնահատականներից, քանի որ վերաբերմունքն ու քաղաքական գնահատականները կարող են տարբեր լինել։ Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր է իր դիրքորոշումը սահմանել այս իրադարձության շուրջ։ Իհարկե, ես հնարավորություն ունեցա շնորհավորելու Վրաստանի իմ գործընկերներին և վրաց ժողովրդին այս կարևոր իրադարձության կապակցությամբ։ Կարծում եմ՝ սա մի իրադարձություն է, որն անպայման կանդրադառնա մեր տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։ Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պետք է որոշակի դիրքորոշում ունենան այս իրադարձության վերաբերյալ։ Մի բան կարող եմ ասել, եթե ես շնորհավորել եմ Վրաստանին, Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին այս դրական իրադարձության կապակցությամբ, ապա ակնհայտ է, որ դա դրական իրադարձություն եմ համարում, այլապես ի՞նչ իմաստ ունի շնորհավորել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։