Նիկոլ Փաշինյան - Շնորհավորում ենք նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, մենք անհամբերությամբ սպասում ենք շարունակելու համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է.

«Շնորհավորում ենք նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- Twitter-ում գրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը։

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջատար է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։