Նիկոլ Փաշինյան - Շնորհավորում եմ Պիտեր Մադյարին և հունգար ժողովրդին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Պիտեր Մադյարին և հունգար ժողովրդին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Պիտեր Մադյարին և հունգար ժողովրդին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը», – գրել է Փաշինյանը սոցիալական ցանցերում։
Ըստ ներկայիս տվյալների՝ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը Հունգարիայի խորհրդարանում հավաքել է 138 տեղ, ինչը նշանակում է, որ այն կստանա սահմանադրական մեծամասնություն։