Նիկոլ Փաշինյան. Փաստ է, որ ռուս խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը
Փաստ է, որ ռուս խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև ղարաբաղցի հայերի հետագա ճակատագրին և նշեց, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նրանք մնան Հայաստանում։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարող է խաղաղ լինել, եթե տարածաշրջանը խաղաղ լինի:
«Չի կարող լինել իրավիճակ, որ տարածաշրջանը խաղաղ չլինի, բայց Հայաստանը խաղաղ լինի։ Ուստի մենք չենք հակադրվում և չենք տարանջատում խաղաղության մասին մեր պատկերացումները տարածաշրջանային խաղաղության շահերից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։