Նիկոլ Փաշինյան. Միջազգային համադաշնության ջանքերը, որը ենթադրում էր հրադադարի հաստատում՝ տապալվեց

10:03, 27.10.2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, միջազգային համադաշնության ջանքերը, որը ենթադրում էր հրադադարի հաստատում՝ տապալվեց: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Թվիթերում»:

«Ցանկանում եմ հայտարարել, որ միջազգային համադաշնության ջանքերը, այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ, որը ենթադրում էր հրադադարի հաստատում՝ տապալվեց: Արդյունքում, Ադրբեջանի կողմից կրակ բացելու հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ քաղաքացիներ»,- գրում է Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնության գալու մասին հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հոկտեմբերի 25-ին:

Քիչ անց, Երևանը և Բաքուն միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու մեջ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները չեն դադարում սեպտեմբերի 27-ից:

https://twitter.com/NikolPashinyan/status/1320808163566850050?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1320808163566850050%7Ctwgr%5Eshare_3%2Ccontainerclick_1&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2F1216126%2F

Նմանատիպ