Նիկոլ Փաշինյան. Կցանկանայի ողջունել Եվրահանձնաժողովի որոշումը, որը խորհուրդ տվեց Վրաստանին կարգավիճակ շնորհել, մենք Վրաստանին հաջողություն ենք մաղթում այս ճանապարհին
Նիկոլ Փաշինյան. Կցանկանայի ողջունել Եվրահանձնաժողովի որոշումը, որը խորհուրդ տվեց Վրաստանին կարգավիճակ շնորհել, մենք Վրաստանին հաջողություն ենք մաղթում այս ճանապարհին

Ես կցանկանայի ողջունել Եվրահանձնաժողովի որոշումը, որը Եվրոպական խորհրդին առաջարկեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Սա շատ կարևոր է, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզի խաղաղության ֆորումում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը Վրաստանին հաջողություն է մաղթում:

«Դա շատ կարեւոր գործընթաց է, մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք Վրաստանին հաջողություն ենք մաղթում այս ճանապարհին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։