Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հակասություններ ունեն, բայց դրանք լուծելու ճանապարհը երկխոսությունն է, որը շարունակվում է, մենք ունենք երկկողմ առևտուր, ինչը երեք կամ չորս տարի առաջ անհնար կլիներ
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հակասություններ ունեն, բայց բոլոր հակասությունները լուծելու ճանապարհը երկխոսությունն է, որը շարունակվում է և ստեղծում է դրանք հաղթահարելու նոր հնարավորություններ,- Գերմանիա կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հոգ տանել խաղաղության մասին և աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
«Այժմ մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ առևտուր, ինչը աներևակայելի կլիներ 3-4 տարի առաջ։ Այժմ մենք ինչ-որ բան ենք գնում Ադրբեջանից։ Ադրբեջանը ինչ-որ բան է ներմուծում Հայաստանից։ Բացի այդ, ադրբեջանական երկաթուղին 2025 թվականի նոյեմբերից բաց է Հայաստանի համար՝ արտահանման և ներմուծման նպատակով», – նշել է Նիկոլ Փաշինյանը։