Նիկոլ Փաշինյան. Հայաստանն այլեւս չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա՝ որպես իր անվտանգության երաշխավորի
Նիկոլ Փաշինյան. Հայաստանն այլեւս չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա՝ որպես իր անվտանգության երաշխավորի

Հայաստանն այլեւս չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա՝ որպես իր անվտանգության երաշխավորի: Այս մասին «Politico»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Ուկրաինա Ռուսաստանի աղետալի ներխուժման պատճառով Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի՝ չնայած Ադրբեջանի հետ բաց հակամարտության վերադառնալու մտավախության աճին։

«Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների պատճառով փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները։ Մեր ռազմավարությունը պետք է լինի նման իրավիճակում որքան հնարավոր է նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից։ Մենք ցանկանում ենք ունենալ անկախ, ինքնիշխան երկիր, բայց պետք է ճանապարհներ ունենանք՝ խուսափելու Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի հակամարտությունների կենտրոնում լինելուց»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը «մարդասիրական ճգնաժամ» ստեղծեց՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները։

«Այս ամենը պետք է լիներ ռուս խաղաղապահների պատասխանատվությունը, և քանի որ այդ խնդիրները դեռ կան, Ռուսաստանը չկարողացավ կատարել իր առաքելությունը»,- ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, Հայաստանի վարչապետը նշել է, որ չգիտի, թե արդյոք այժմ իրավիճակը ավելի լավ կլիներ, եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում։