Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև չպետք է լինեն անկլավներ կամ էքսկլավներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի արդյունքում Հայաստանի տարածքը պետք է կազմի 29,743 քառակուսի կիլոմետր, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխանակեն հավասար չափի տարածքներ։
Փաշինյանը նշել է, որ Երևանն ու Բաքուն չպետք է միմյանց նկատմամբ որևէ պահանջ ներկայացնեն և պետք է միմյանց հաշվի առնեն բոլոր հարցերում։
«Ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։ Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում, բայց ոչ միայն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ», – ասաց Փաշինյանը։