Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման համաձայնագիր
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման համաձայնագիր

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման համաձայնագիր,- Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը և վերջապես պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայում հանդիպումից չի թեթևացնում խնդիրը:

«Սակայն, մյուս կողմից, ինչպես նշեց Եվրախորհրդարանի նախագահը, մենք պայմանավորվածություն ունենք այս տարի Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և եթե վերը նշված սկզբունքները պաշտոնապես հաստատվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը մինչև տարեվերջ շատ իրատեսական կդառնա»,- ասաց Փաշինյանը։