Նիկոլ Փաշինյան. Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրմանը

21:47, 19.03.2025

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրմանը, – այս մասին X սոցցանցում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի տեղեկացմամբ՝ նա հանձնարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը պահպանել հրադադարի ռեժիմը։

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրմանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությանը տված իմ հանձնարարությունը հստակ է՝ չխախտել հրադադարի ռեժիմը։ Հայաստանը գնում է դեպի խաղաղություն, ոչ թե դեպի պատերազմ»,- գրել է Փաշինյանը՝ նշելով, որ պատրաստ է ստորագրել համաձայնեցված նախագիծը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այսօր Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկատվությունը։

Նմանատիպ