Նիկոլ Փաշինյան. Հայ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել Եվրասիական տնտեսական միության մաս, թե՞ Եվրոպական միության անդամ
Նիկոլ Փաշինյան. Հայ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել Եվրասիական տնտեսական միության մաս, թե՞ Եվրոպական միության անդամ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայ ժողովուրդն է որոշելու՝ Հայաստանը կլինի՞ Եվրամիության, թե՞ Եվրասիական տնտեսական միության անդամ։

«Ես ասում եմ, որ հայ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՞ Եվրամիության անդամ։ Ես չեմ որոշի սա, կորոշի ամենաուժեղը։ Ո՞վ է ամենաուժեղը։ Հայաստանի քաղաքացին ամենաուժեղն է։ Դուք կորոշեք։ Իմ խնդիրն է, որ դուք ունենաք այլընտրանքներ, և դուք ունեք այդ այլընտրանքները», – ասել է Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ։