Նիկոլ Փաշինյան. Չի կարելի վիրավորական խոսքեր ասել այլ երկրների, հատկապես Ռուսաստանի մասին
Նիկոլ Փաշինյան. Չի կարելի վիրավորական խոսքեր ասել այլ երկրների, հատկապես Ռուսաստանի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չի կարելի վիրավորական խոսքեր ասել այլ պետությունների, հատկապես Ռուսաստանի մասին։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավարը։

Ասուլիսում Փաշինյանին հարցրին, թե ինչպես են քաղաքագետները պնդում, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան Ռուսաստանը գնալով ավելի է «նյարդայնանում», քանի որ նրան դուրս են մղում տարածաշրջանից։ Հարցը նաև այն էր, թե որքանով է Հայաստանը պատրաստ առճակատման, եթե Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ կիրառի Երևանի նկատմամբ։

«Եվ ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, պետական բառապաշար չէ: Չի կարելի վիրավորանքի, հեգնանքի լեզվով խոսել այլ երկրների մասին, մանավանդ Ռուսաստանի Դաշնության նման երկրի մասին: Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, սխալ է: Եթե մենք այդ սխալները գործել ենք, մեր սխալները պետք է ինքներս ուղղենք, ոչ թե ուրիշների, այլ մեզ համար, որովհետև պետությունը մտածողության լրիվ ուրիշ հարթություն է: Եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդ հարթությունում»,–ասաց Փաշինյանը:

Նա նշել է, որ չի ցանկանում պատասխանել այն հարցին, թե Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի՞։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց նաեւ, որ այս փուլում Երեւանը հարցեր չունի իր տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության հետ կապված։