Նիկոլ Փաշինյան - Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ
Նիկոլ Փաշինյան - Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ

Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Այս գործընթացում ես հատկապես կարևորում եմ կառավարության դերը պարոն Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, ինչպես նաև ժողովրդի դերը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սա պատմական իրադարձություն է Վրաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։

«Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղարիբաշվիլիին, մեր վրացի գործընկերներին այս նիստը Թբիլիսիում հյուրընկալելու և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Այս գործընթացում ես հատկապես ընդգծում եմ իշխանության դերը պարոն Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, ինչպես նաև ժողովրդի դերը։ Սա պատմական իրադարձություն է Վրաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։ Ուրախությամբ ուզում եմ ընդգծել, որ 2019 թվականի միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի թարմացումից հետո նիստերը միշտ անցկացվում են։ Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, առևտուրով, մարդկային հարաբերություններով։ Խոսեցինք նաև Հարավային Կովկասի ենթակառուցվածքների և կապերի հնարավորությունների մասին։ Մենք ընդգծել ենք ծրագրի իրականացման կարևորությունը տնտեսական առաջընթացի համար։ Մենք քննարկել ենք նաև բազմաթիվ ուղղությունների հետ կապված հարցեր»,- ասաց Փաշինյանը։