Նիկոլ Փաշինյան. Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ «Ղարաբաղից հայերի դուրս գալը շարունակվում է Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում»։
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Առկա տվյալներով՝ ավելի քան 65 հազար մարդ արդեն լքել է Ղարաբաղը։