Նիկո Քաջայայի հաջող ելույթը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում. վրացի մասնակիցը զբաղեցրել է IV տեղը
Վրաստանի ներկայացուցիչ Նիկո Քաջայան «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Վրացի մասնակիցը հավաքել է 163 միավոր։
Մալթան, Հայաստանը և Ֆրանսիան 12 միավոր են տվել Վրաստանի ներկայացուցչին։
Վրացի մասնակիցն այսօր հանդես եկավ 2-րդ համարի ներքո։
«Ռանինա» նախագծի հաղթող Նիկո Քաջայան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կատարել է Գիգա Կուխիանիձեի «Lets Count The Smiles» երգը։
Մրցույթում քվեարկությունը հնարավոր է եղել առցանց։ Հաղորդումը հեռարձակվում է Հանրայինի ուղիղ եթերում։