Նիկի Հեյլին պաշտոնապես դուրս է մնացել ԱՄՆ նախագահական ընտրությունների մարաթոնից՝ արդյունքում թողնելով Հանրապետական կուսակցությունից միայն մեկ թեկնածու Դոնալդ Թրամփին
Նիկի Հեյլին պաշտոնապես դուրս է մնացել ԱՄՆ նախագահական ընտրությունների մարաթոնից՝ արդյունքում թողնելով Հանրապետական կուսակցությունից միայն մեկ թեկնածու Դոնալդ Թրամփին: ։ Այս մասին օրերս հայտարարություն է արել Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետը։
«Ժամանակն է դադարեցնել իմ քարոզարշավը։ Ես ասացի այն, ինչ ուզում եմ, որ ամերիկացիները լսեն։ Ես արեցի դա: Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- ասել է Նիկի Հեյլին, ով Հանրապետական կուսակցությունից հավակնում էր նախագահի թեկնածությունը։
Նիկի Հեյլի որոշման արդյունքում Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրություններին մասնակցելու համար մնաց միայն մեկ թեկնածու՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նիկի Հեյլին իր ելույթում շնորհավորել է Դոնալդ Թրամփին, սակայն ձեռնպահ է մնացել նրան որպես նախագահի թեկնածու աջակցելուց։
«Ամեն դեպքում, Դոնալդ Թրամփը կլինի հանրապետականների կողմից նախագահի թեկնածուն, երբ հուլիսի 1-ին կայանա մեր կուսակցության համագումարը։ Շնորհավորում եմ նրան և մաղթում ամենայն բարիք։ Լավագույնն եմ մաղթում նրան, ով դառնա Ամերիկայի նախագահ: Մեր երկիրն այնքան թանկ է, մենք չպետք է թույլ տանք, որ մեր տարաձայնությունները բաժանեն մեզ։ Այժմ Դոնալդ Թրամփի գործն է վաստակել մեր կուսակցության և մյուսների ձայները, ովքեր չեն քվեարկել իր օգտին: Հուսանք, որ նա կկարողանա դա անել»,- ասել է Նիկի Հեյլին։
Տեղեկության համար՝ մարտի 5-ին ԱՄՆ-ում, այսպես կոչված Տեղի է ունեցել սուպեր երեքշաբթի, որի ընթացքում 15 նահանգներում և մեկ տարածքում միաժամանակ անցկացվել են և՛ Հանրապետական, և՛ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզները, որոնց ժամանակ ընտրվել է նախագահի թեկնածուն։ Դոնալդ Թրամփը դարձել է Հանրապետական կուսակցության հաղթող 14 նահանգներում։ Նիկի Հեյլին հաջողության է հասել միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում։