Նիկի Հեյլին հաղթել է Կոլումբիայի շրջանում հանրապետականների փրայմերիզում և տոնել իր առաջին հաղթանակը
Նիկի Հեյլին հաղթել է Կոլումբիայի շրջանում հանրապետականների փրայմերիզում և տոնել իր առաջին հաղթանակը

Նիկի Հեյլին հաղթել է Կոլումբիայի շրջանում հանրապետականների փրայմերիզում և տոնել իր առաջին հաղթանակը։ Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի միակ մրցակից Հեյլին հավաքել է ձայների 62,9%-ը, իսկ Թրամփը՝ 33,2%-ը։

Ինչպես գրում է «Reuters»-ը, Հեյլին ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն է, ով հաղթել է Հանրապետական ​​կուսակցության նախնական ընտրություններում։

Հեյլիի խոսքով՝ չնայած իր նախկին պարտությանը, ինքը չի պատրաստվում լքել ընտրությունները, քանի որ կարծում է, որ «այլ նահանգների ընտրողներն արժանի են Թրամփի այլընտրանքի»։