Նիկարագուայի իշխանությունները չեղյալ են հայտարարել 1500 ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում հարյուրավոր կրոնական, հիմնականում քրիստոնեական խմբերի գրանցումը
Նիկարագուայի իշխանությունները չեղյալ են հայտարարել 1500 ոչ կառավարական կազմակերպությունների գրանցումը։ Կազմակերպությունները մեղադրվում են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունը չկատարելու մեջ։
Փակված կազմակերպությունների թվում կան հարյուրավոր կրոնական, հիմնականում քրիստոնեական խմբեր, ինչպես նաև առողջապահական, սպորտային, կանանց և ԼԳԲՏ ասոցիացիաներ։
Հունիսին ՄԱԿ-ը մտահոգություն էր հայտնել Նիկարագուայում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ: Կազմակերպության տվյալներով՝ քաղաքացիական սեկտորի դեմ բռնաճնշումների արդյունքում մարտ ամսից առնվազն 35 մարդ է ձերբակալվել։
Human Rights Watch-ի տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ սպանվել և ձերբակալվել են անվտանգության ուժերի կողմից 2018 թվականին Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ, իսկ տասնյակ հազարավոր նիկարագուացիներ լքել են երկիրը։