Իրավապահները ցուցմունք են տվել Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու դեպքի առթիվ:
Մեղադրող կողմի կողմից ներկայացված վկաները խոսեցին հունիսի 20-21-ին խորհրդարանի դիմաց տեղի ունեցած դեպքերի մասին:
«Այսօր ներկայացված վկաները նշում էին այն փաստը, որ լարվածություն էր, և որոշ վնասվածքներ էին ստացել, բայց վկաները չէին կարողանում բացատրել, թե դա ինչ կապ ունի Նիկա Մելիայի հետ: Նրանցից ոչ ոք ընդհանրապես կապ չի ունեցել Նիկա Մելիայի հետ և նրանք չեն լսել Նիկա Մելիայի կոչը», – ասաց փաստաբան Գիորգի Կոնդախիշվիլին:
Դատախազ Ամիրան Գուլուաշվիլիի խոսքերով, դատարանում հարցաքննվել են երեք վկաներ, ոստիկանության սպաներ, որոնք ցույցի ընթացքում տուժել են ցուցարարների բռնի տրամադրված խմբի կողմից:
«Տվյալ վկաների ցուցմունքները ապացուցում են, որ ցույցը Նիկանոր Մելիայի կոչերից հետո դարձել է բռնի: Ձեռք բերված նյութերի համաձայն, Նիկանոր Մելիան անմիջականորեն ղեկավարում և մասնակցում էր իր կոչով սկսված բռնի գործողություններին: Այսօր մենք լսեցինք այս բռնի գործողությունից տուժած երեք ոստիկանների ցուցմունքները, ովքեր մանրամասն նկարագրեցին, թե ինչ իրավիճակ է հավաքի ընթացքում և ինչ վնասվածքներ են ստացել: Ինչ վերաբերում է Նիկանոր Մելիայի գործողություններին և նրա անմիջական մեղավորությանը, ինչպես գիտեք, ապացույցները պետք է գնահատվեն այլ ապացույցների հետ միասին», – ասաց դատախազը:
Նիկա Մելի գործի լսումը կշարունակվի սեպտեմբերի 9-ին՝ վկաների ցուցմունքներով: