«Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիայի գործով դատական նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում կկայանա այսօր, ժամը 16:00-ին:
Գործը քննարկելու է դատավոր Նինո Չախնաշվիլին:
Գլխավոր դատախազությունը Նիկա Մելիայի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանին դիմել է երեկ:
Դատախազությունը դատարանին դիմել է այն բանից հետո, ինչ այսօր խորհրդարանն աջակցել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային պատգամավորական անձեռնմխելիության կասեցմանը:
«Խմբովի բռնության ղեկավարման և դրան մասնակցության» համար քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և կիրառվել են լրացուցիչ սահմանափակող միջոցներ, այդ թվում էլեկտրոնային մոնիտորինգ:
Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին, հանրահավաքին ելույթ ունենալիս, Նիկա Մելիան հեռացրել էր իր ձեռքին դրված էլեկտրոնային ապարանջանը:
Դրանից հետո, դատախազությունն պահանջեց խստացնել խափանման միջոցը: Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը ավելացվել է 40 000 լարիով: Վճարման ժամկետը Մելիայի համար կազմում էր 50 օր:
Նույն օրը դատախազությունը լրացուցիչ մեկ շաբաթ ժամանակ տվեց Նիկա Մելիային, գրավի պայմանները կատարելու համար: Գերատեսչության հաղորդմամբ, չվճարելու դեպքում դատախազությունը կդիմի դատարանին, նրան կալանավորելու համար: Մելիայի գրավի վճարման ժամկետը լրացավ փետրվարի 12-ին: Գլխավոր դատախազությունը, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ դատարանին դիմել էր նույն օրը: «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան հայտարարում է, որ չի պատրաստվում վճարել գրավը: