Նիկա Մելիայի ելույթից հետո նիստերի դահլիճում աղմուկ էր
Նիկա Մելիայի ելույթից հետո նիստերի դահլիճում աղմուկ էր

«Համաներման մասին» օրինագծի քննարկման ժամանակ միմյանց են բախվել «Ազգային շարժման» և «Վրացական երազանքի» անդամները:

Բառացի դիմակայությանը հաջորդել է Նիկա Մելիայի ելույթը, որը նիստերի դահլիճում խոսել է իր նատմամբ անձեռնմխելիության կասեցման և «Վրացական երազանքի» որոշման մասին:

Նիկա Մելիայի խոսքի ավարտելուց հետո, նրա ելույթի դեմ բողոքել է Միխեիլ Ղավելաշվիլին, ով դիմել է Նիկա Մելիային, որ երկու ամիս անազատության մեջ է եղել, և այժմ փորձում է հարմարվել զոհի թիկնոցում: Միխեիլ Ղավելաշվիլին դիմել է Մելիային, որ իրենց իշխանության պայմաններում 300 հազար կալանավոր ունեին, և բոլոր թաղամասերում մարդիկ էին ձերբակալվում:

Ըստ Ղավելաշվիլիի, Նիկա Մելիան ինքնակամ գնաց բանտ և իր իսկ որոշմամբ վիրավորում էր պետությանը, երբ ապարանջանը հանեց և հրաժարվեց կատարել դատարանի որոշումը: Այս բախմանը ներքաշվեցին մեծամասնությունը և «Ազգային շարժման» մյուս անդամները: