Նիկա Մելիայի ձերբակալությունը փաստարկված է, այս որոշումը հնարավոր է պաշտպանել, սակայն հնարավոր է այն ամբողջությամբ չլինի իմաստուն որոշում. Լինքոլն Միտչել
Նիկա Մելիայի ձերբակալությունը փաստարկված է, այս որոշումը հնարավոր է պաշտպանել, սակայն հնարավոր է այն ամբողջությամբ չլինի իմաստուն որոշում. Լինքոլն Միտչել

Նիկա Մելիայի ձերբակալությունը փաստարկված է, այս որոշումը հնարավոր է պաշտպանել, սակայն հնարավոր է այն ամբողջությամբ չլինի իմաստուն որոշում,- այս մասին Ատլանտյան խորհրդում քննարկումների ժամանակ, որի ընթացքում խոսել են «Ազգային շարժման» առաջնորդ, Նիկա Մելիայի ձերբակալության մասին, հայտարարել է Կոլումբիայի համալսարանի հետազոտող, Լինքոլն Միտչելը:

Միտչելն ասում է, որ արևմուտքի խնդիրն է լիցքաթափել ճգնաժամը:

«Մելիայի ձերբակալությունն ավելի է սրում առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակը, բայց դա ինքնին դա  Վրաստանի քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություն չէ: Մելիայի ձերբակալությունը, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների կողմից խորհրդարանի բոյկոտը, որը հետևել է ընտրություններում պարտվելուն, որտեղ գրանցվել են թերություններ, բավականաչափ օրինական ընտրություններ էին, մի տեսակ Վրաստանում մի քանի տարի շարունակվող ժողովրդավարության լճացման ավելի լայն համատեքստ է:

Այն, ինչ պետք է անի արևմուտքը, պարզ է: Ընդհանուր առմամբ, Նիկա Մելիայի ձերբակալությունը փաստարկված է, այս որոշումը հնարավոր է պաշտպանել, սակայն հնարավոր է այն ամբողջությամբ չլինի իմաստուն որոշում: Միևնույն ժամանակ, արևմուտքի դիրքերը թուլացել են, քանի որ արևմուտքը երբեք չի ընդունել այն իրողությունը, որ «Միասնական ազգային շարժման» որոշ անդամներ կապունեն հանցագործության հետ: Վրաստանում երկու կողմերը, ինչպես նաև արևմուտքն ու Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանան ոչ թե նրա վրա թե ով է ճիշտ, այլ ապաէսկալացիայի վրա», – հայտարարել է Լինքոլն Միտչելը: