Նիկա Մելիայի դատավարությանը զուգահեռ քաղաքային դատարանի բակում ընթանում է նրան սատարող հանրահավաք
Նիկա Մելիայի դատավարությանը զուգահեռ քաղաքային դատարանի բակում ընթանում է նրան սատարող հանրահավաք

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի գործով դատավարությանը զուգահեռ Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում տեղի է ունենում նրան սատարող հանրահավաք:

«Ազգային շարժման» առաջնորդների հետ դատարանի բակում ներկա են տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ըստ ցուցարարների, իրենք ակնկալում են, որ դատավոր Նինո Չախնաշվիլին այսօր ազատ կարձակի «Միացյալ ազգային շարժման» առաջնորդին:

Դատարանի բակում մոբիլիզացված է ոստիկանությունը: