Նիկա Մելիայի ազատելը շատ կարևոր է իրավիճակի լիցքաթափման համար. Բադրի Ջափարիձե
Նիկա Մելիայի ազատելը շատ կարևոր է իրավիճակի լիցքաթափման համար. Բադրի Ջափարիձե

Մենք այս ընթացքում պայքարեցինք Նիկա Մելիային ազատելու համար: Այս պայքարը արդյունք է տվել, մեր ռազմավարական գործընկերների միջոցով ձեռք է բերվել դրական արդյունք, ինչը շատ կարևոր է իրավիճակի լիցքաթափման համար,- այս մասին հայտարարել է «Լելոյի» առաջնորդ Բադրի Ջափարիձեն:

Նրա խոսքով, Նիկա Մելիային ազատելը ընդդիմության պայքարի արդյունքն է:

«Ես կցանկանայի շնորհավորել Նիկա Մելիայի համակուսակցականներին, նրա ընտանիքի անդամներին, ազատ արձակման կապակցությամբ, և հուսով եմ, որ դա վերջ կտա այս երկրում քաղաքական հետապնդումներին մեկընդմիշտ, և որ կարևոր է, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրեցին նրա ազատությունն ապահովելու համար», – հայտարարել է Ջափարիձեն: