Նիկա Մելիան ընդդիմության «ստվերային կոալիցիոն կաբինետի» հետ ամփոփիչ միջոցառում է անցկացրել
«Ազգային շարժումն» իր գործընկերների հետ ամփոփել է նախընտրական քարոզարշավը։ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ընդդիմության «ստվերային կոալիցիոն կաբինետի» հետ ամփոփիչ միջոցառում է անցկացրել:
Դիմելով ընտրողներին՝ Նիկա Մելիան նշել է, որ վաղը իրենց թիմը «պատմություն է գրելու»:
«Մի քանի ժամից մեզանից յուրաքանչյուրը, բոլորս միասին, հնարավորություն կունենանք դեպի լավը փոխելու մեր քաղաքը, մեր հայրենի Թբիլիսին, մեր Վրաստանը։ Մեզ տրվում է բացառիկ հնարավորություն, որը ճակատագիրը շատ հազվադեպ է տալիս»,- ասաց Նիկա Մելիան։
Նիկա Մելիան կոչ է արել կողմնակիցներին սադրանքների չտրվել և ակտիվ լինել ընտրություններում։
«Վաղը պետք է վերջ դրվի պատմական անարդարությանը և մեր վաղվա ակտիվությամբ պետք է փրկենք մեկ կոնկրետ մարդու կյանքը։ Մենք պետք է մահափորձից փրկենք Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին»,- ասել է Նիկա Մելիան։
Ըստ Նիկա Մելիայի, վաղը պետք է ավարտվի երկրում քաղաքական հետապնդումների և քաղաքացիական ընդհարումների դարաշրջանը։