Նիկա Մելիան եւ Զաալ Ուդումաշվիլին Մցխեթայում հանդիպել են կողմնակիցների հետ
Ընդդիմության քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան և «Միացյալ ազգային շարժման» Մցխեթայի մեծամասնական թեկնածու Զաալ Ուդումաշվիլին Մցխեթայում հանդիպել են կողմնակիցների հետ:
Նիկա Մելիայի խոսքով, ինքը վստահ է, որ «Վրացական երազանքը» ինքնակառավարման մարմինների ընտրություններին չի մոտենա 40 տոկոսին:
«Հիշում եմ, 2018 թվականին ես շատ ակտիվ ներգրավված էի Մցխեթայի ընտրարշավին և ոչ ոք չէր հավատում, որ մենք հաղթելու ենք Մցխեթայի ընտրություններում: Մենք հաղթեցինք Մցխեթայի ընտրություններում, նույնը կլինի հիմա: Այս իշխանությունը չի մոտենա նույնիսկ 40 տոկոսին: Ես դրանում ավելի վստահ եմ, քան երբևէ: Ես շփվում եմ մարդկանց հետ և զգում նրանց աջակցությունը: Վստահ եմ, որ Զաալ Ուդումաշվիլին ամեն ինչ կանի մցխեթացիների հետ՝ հոկտեմբերի 2-ին Վրաստանում հաղթանակը տոնելու համար: Մցխեթան պետք է էական ներդրում ունենա դրանում», – ասաց Նիկա Մելիան: