Նիկա Մելիան, Բաչո Դոլիձեն և Զվիադ Կուպրավան ազատ են արձակվել դատարանի դահլիճից
Նիկա Մելիան, Բաչո Դոլիձեն և Զվիադ Կուպրավան ազատ են արձակվել դատարանի դահլիճից

«Ազգային շարժման» անդամներ Նիկա Մելիան, Բաչո Դոլիձեն և Զվիադ Կուպրավան ազատ են արձակվել դատարանի դահլիճից։ Նրանց դատը հետաձգվեց։ Փաստաբանը միջնորդություն արեց հետաձգել գործընթացը, որը հավանության արժանացավ դատավորի կողմից։ Թբիլիսիի քաղաքային դատարանում դատաքննությունը նշանակվեց հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին։

Նիկա Մելիան, Բաչո Դոլիձեն և Զվիադ Կուպրավան երկու օր առաջ ձերբակալվել են իրավապահների կողմից։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Գլդանիում առերեսման ժամանակ բերման ենթարկվածները խոչընդոտել են իրավապահներին իրենց պարտականությունների կատարմանը, բանավոր և ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց և դիմադրել։