Նիկա Մելիա. Եթե ես հիմա լինեի պատգամավոր, առանց վարանելու կաջակցեի սահմանադրական փոփոխություններին
Նիկա Մելիա. Եթե ես հիմա լինեի պատգամավոր, առանց վարանելու կաջակցեի սահմանադրական փոփոխություններին

Եթե ես հիմա լինեի պատգամավոր, առանց վարանելու կաջակցեի սահմանադրական փոփոխություններին,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան:

Ինչպես նշել է Մելիան, «Վրացական երազանքը» ելք է փնտրում, որպեսզի տապալի փոփոխությունները, այն էլ այնպես, որ տապալման հարցում իրեն չմեղադրեն և մեղքն ընկնի ընդդիմության կուսակցությունների վրա:

«Գիորգի Ռուռուան քաղբանտարկյալ է և ստանձնել ենք պարտականություն, որ լինի ազատված: «Եվրոպական Վրաստանն» ասում է – եթե Ռուռուային ազատ չարձակեն, չի մասնակցի երկրորդ և երրորդ ընթերցման: Սա ճիշտ է: Սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ չեն տապալվի, սակայն երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ անհրաժեշտ կլինի ձևավորել դիրքորոշում»,- նշել է Նիկա Մելիան: