Նիկա Մելիա. Ես որոշել եմ մայիսի 29-ին դատարան չներկայանալ, պատրաստվելու չեմ պատրաստվում կալանքի համար
«Ախալիս» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան չի պատրաստվում ներկայանալ մայիսի 29-ին նշանակված դատական նիստին։ Այս մասին նա հայտարարել է «TV Pirveli»-ի եթերում։
Ինչպես նշել է Մելիան, այս որոշումը կայացրել է ժողովրդին հարգելու պատճառով և ընդգծել է, որ չի պատրաստվում կալանքի համար պատրաստվել։
«Ես որոշել եմ չմասնակցել և չգնալ մայիսի 29-ին դատական նիստին։ Սա անում եմ ժողովրդի հանդեպ հարգանքի պատճառով, որովհետև այն, ինչ ես այսօր տեսա՝ ինչպես էին վերաբերվում կանանց, տարեցներին, երիտասարդներին, երեխաներին, ես չեմ ուզում, որ դա կրկնվի։ Հավատացած եմ, եթե Զուրա Ճափարիձեն իմանար, նույնպես նման որոշում կընդուներ։ Կլինի իմ ներկայացուցիչը՝ փաստաբանը։ Ես կալանքի համար չեմ պատրաստվում, պատրաստվում եմ շարունակել ակտիվ կյանքը, հանդիպումներ ունենալ, կտեսնենք։ Որտեղ կլինեմ՝ չեմ կարող ասել», – հայտարարել է Մելիան։
Նիկա Մելիան դատարան է կանչվել Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով։