Նիկա Մելիա. Ես կցանկանայի, որ Միխեիլ Սահակաշվիլին դադարեցնի հացադուլը հիմա, երբ ընդդիմությունը հաղթեց
Կցանկանայի, որ Միխեիլ Սահակաշվիլին դադարեցնի հացադուլը հիմա, երբ ընդդիմությունը հաղթանակած է,- ասել է «Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան։
Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես քաղաքական գործչի նվիրվածությունը աննկատ չի մնացել։
«Իհարկե, աննկատ չմնաց Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես քաղաքական գործչի, որպես նվիրյալ վրացու անձնուրացությունը։ Համոզված եմ, որ նա հիմա մեզ է նայում ու ես այստեղից ուզում եմ մեծ հարգանքով ողջունել նրան, առողջություն մաղթել։ Վաղը, երբ ամփոփ արձանագրությունները կազմվեն և ընդդիմության թեկնածուները հաղթող ճանաչվեն, ես չեմ կարողանա նրա մոտ բանտ մտնել, բայց կցանկանայի, որ նա դադարեցնի հացադուլը հիմա, երբ հաղթողն ընդդիմությունն է, քանի որ նա մեզ առողջ և կենդանի է պետք: Մենք չպետք է ուրախացնենք Բիձինա Իվանիշվիլիին»,- ասել է Նիկա Մելիան։