Նիկա Մելիա - Որքան Դավիթ Կեզերաշվիլին հեռու լինի վրացական քաղաքականությունից, այնքան լավ երկրի ապագայի համար, ես նրա հետ հանդիպում չեմ ծրագրում
Նիկա Մելիա - Որքան Դավիթ Կեզերաշվիլին հեռու լինի վրացական քաղաքականությունից, այնքան լավ երկրի ապագայի համար, ես նրա հետ հանդիպում չեմ ծրագրում

«Ախալի» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ինքն իր կուսակից Նիկա Գվարամիայի հետ մեկնել է արտերկիր՝ հանդիպելու Դավիթ Կեզերաշվիլիին։

Ինչպես գրում է Մելիան սոցցանցում, Դավիթ Կեզերաշվիլիի հետ ոչ հիմա, ոչ էլ ապագայում չի ծրագրում հանդիպել։

«Երազանքի կուսակցական հեռուստատեսությունները, որոնք գործում են ՊԱԾ-ի անմիջական ցուցումներով, ստեր են տարածում, թե իբր ես ու Նիկա Գվարամին Դավիթ Կեզերաշվիլիին հանդիպում ենք երկրից դուրս։

Դավիթ Կեզերաշվիլիի վերաբերյալ իմ դիրքորոշումը վաղուց է հայտնի, որքան նա հեռու լինի վրացական քաղաքականությունից, այնքան լավ երկրի ապագայի համար։

Ոչինչ ավելի կարևոր չէ, քան երկրի համար վճռական ճակատամարտում բարոյական գերազանցության պահպանումը։

Մենք քաղաքականությունը համարում ենք հասարակական գործ, որը չպետք է կառավարվի կուլիսային ազդեցություններով ու փողերով, դրա համար էլ ստեղծեցինք «Ախալի» կուսակցությունը։

«Ես նրա հետ որևէ հանդիպում չեմ ծրագրում ոչ հիմա, ոչ ապագայում»,- ասում է Մելիան։

«Կուրիեր»-ի տեղեկություններով՝ «Ախալի» կուսակցության առաջնորդներ Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան մեկնել են արտերկիր՝ հանդիպելու Դավիթ Կեզերաշվիլիին։