Նիկա Մելիա. Քվեարկության ժամանակ տեխնիկական ուշացումով ընտրողները ժամը 19:00-ից կստանան նոր SMS հաղորդագրություններ՝ թարմացված կոդերով
Նիկա Մելիա. Քվեարկության ժամանակ տեխնիկական ուշացումով ընտրողները ժամը 19:00-ից կստանան նոր SMS հաղորդագրություններ՝ թարմացված կոդերով

Ընտրական հանձնաժողովի և ամերիկյան ընկերության որոշմամբ՝ այն ընտրողները, ովքեր չեն կարողացել SMS կոդեր ստանալ կամ այլ տեխնիկական խնդիրներ են ունեցել, ժամը 19:00-ից կստանան նորացված կոդերով նոր SMS հաղորդագրություններ,- այս մասին սոցցանցում գրել է «Ազգային շարժման» գործող նախագահ Նիկա Մելիան։

«Աջակիցները մասնակցում են ամենակարևոր և աննախադեպ քաղաքական գործընթացին, որը կորոշի կուսակցության ապագան և Վրաստանում օլիգարխիկ ռեժիմը փոխելու նրա հեռանկարը։

Յուրաքանչյուր ընտրողի քվեն կարևոր և արժեքավոր է։ Այդ իսկ պատճառով ընտրական հանձնաժողովի և ամերիկյան ընկերության որոշմամբ գրանցված ընտրողները, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին, սակայն չեն ստացել SMS-կոդեր, կամ այլ տեխնիկական ուշացում է ունեցել քվեարկության գործընթացում, այսօր ժամը 19:00-ից կստանան թարմացված կոդերով նոր SMS հաղորդագրություններ։

«Ընտրողները կկարողանան մասնակցել ընտրություններին` անցնելով այս SMS հաղորդագրությունների հղումը և մուտքագրելով ստացված կոդը համապատասխան դաշտում»,- գրում է Նիկա Մելիան «Ֆեյսբուք»-ում։