Նիկա Մելիա. Քաղաքացիներին խնդրում ենք ռեժիմին հակադրվել ամեն քայլափոխի, սակայն թողնում ենք համագործակցության բացառություններ, ինչպես դա այսօր արեցին գեներալները
Նիկա Մելիա. Քաղաքացիներին խնդրում ենք ռեժիմին հակադրվել ամեն քայլափոխի, սակայն թողնում ենք համագործակցության բացառություններ, ինչպես դա այսօր արեցին գեներալները

Քաղաքացիներին խնդրում ենք հակադրվել ռեժիմին ամեն քայլափոխի, սակայն թողնում ենք համագործակցության բացառություն, ինչպես այսօր թույլ տվեցին գեներալները, – այս մասին սոցիալական ցանցում գրել է «Ախալի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան։

Մելիայի խոսքով՝ հետաքննիչ հանձնաժողովի հետ համագործակցությունը նշանակում է աջակցություն ռեժիմին և խաղալ նրա կանոններով։

«Ոչ լեգիտիմ խորհրդարանում, օկուպանտ երկրի համար ցանկալի դիրքորոշման ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովում, որևէ արտահայտություն արժեք չունի։ Այստեղ ամեն ինչ որոշվում է համատեքստով։ Եթե մասնակցում ես, նշանակում է՝ օգնում ես։ Սա է իրականությունը, այստեղ «բայց» չկա։ Եթե չենք կարող համաձայնության գալ նույնիսկ այն հարցում՝ մասնակցե՞լ այս ֆարսին, թե ոչ, էլ ի՞նչ հարցի շուրջ կարող ենք համաձայնության գալ։ Քաղաքացիներին կոչ ենք անում չհամագործակցել ռեժիմի հետ և դիմակայել ամեն քայլափոխի, բայց միևնույն ժամանակ բացառություն ենք անում համագործակցության մեջ, ինչպես այսօր արեցին գեներալները, և վաղը կարող է այլ մեկը անել՝ այլ համատեքստում։ Մենք օգնում ենք ռեժիմին, խաղում ենք նրանց խաղը և նրանց կանոններով», – գրել է Նիկա Մելիան։

Հիշեցնենք, որ «2003–2012 թվականներին գործող ռեժիմի և դրա քաղաքական պաշտոնյաների գործունեությունը քննող ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողովի» հարցերին ներկայումս պատասխանում է Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Զազա Գոգավան, ով այդ պաշտոնն զբաղեցրել է 2008 թվականի օգոստոսի պատերազմի ժամանակ։ Հանձնաժողովում հրավիրված է նաև գեներալ Մամուկա Ղուրաշվիլին։