Նիկա Մելիա. Համաժողովրդական շարժման պահանջը Իվանիշվիլիի կառավարության հրաժարականն է, որի ֆորմալ վարչապետը Ղարիբաշվիլին է, ուստի, որպեսզի կառավարությունը հրաժարական տա, պետք է հրաժարական տա Ղարիբաշվիլին
Նիկա Մելիա. Համաժողովրդական շարժման պահանջը Իվանիշվիլիի կառավարության հրաժարականն է, որի ֆորմալ վարչապետը Ղարիբաշվիլին է, ուստի, որպեսզի կառավարությունը հրաժարական տա, պետք է հրաժարական տա Ղարիբաշվիլին

Համաժողովրդական շարժման պահանջը Իվանիշվիլիի կառավարության հրաժարականն է, որի ֆորմալ վարչապետը Ղարիբաշվիլին է։ Ուստի, որպեսզի կառավարությունը հրաժարական տա, պետք է հրաժարական տա Ղարիբաշվիլին,- սոցցանցում գրում է «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։

Ինչպես նշում է Նիկա Մելիան, «Համաժողովրդական շարժման պահանջով Իվանիշվիլին չպետք է ներկայացնի նոր կառավարություն, որը վերահսկվում է օլիգարխի կողմից, այլ պետք է ընտրվի ազգային համաձայնության կառավարություն»։

«Ազգային համաձայնության կառավարությունը ժամանակավոր է: Այն կկատարի Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները (այդ հանձնարարականները ներառում են քաղաքական հետապնդումների դադարեցում)՝ դեկտեմբերին ԵՄ-ի թեկնածությունն ստանալու համար։

Երբ այս գործընթացն ավարտվի, գործընթացը պետք է շարունակվի բարեփոխված ընտրական միջավայրում՝ ներառյալ նոր ընտրությունները։

Համաձայն Համաժողովրդական շարժման համաձայնագրի՝ ազգային համաձայնության կառավարությունում չեն լինի գործող քաղաքական գործիչներ կամ ներկայումս ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Նրա անդամները պետք է լինեն կոնկրետ ոլորտի ճանաչված մասնագետներ, միջազգային ճանաչում և բարձր հասարակական հեղինակություն ունեցող:

Ազգային համաձայնության կառավարության լեգիտիմության աղբյուրը կոնսենսուսն է, որին պետք է աջակցի թե՛ ընդհանուր ժողովրդական շարժումը, թե՛ ընդդիմությունը, թե՛ Իվանիշվիլին։

Իվանիշվիլին պետք է հրաժարվի գործադիր իշխանությունից, ինչը կարևոր է թեկնածություն ստանալու (ապաօլիգարխացումը հստակ գրված է) և արդար ընտրությունների անցկացման համար»,- գրել է Նիկա Մելիան։