Նիկա Մելիա. Գլդանիի թաղամասին անհրաժեշտ է Էլենե Խոշտարիայի նման եռանդուն պատգամավոր և սակրեբուլոյի նախագահ
«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան և «Դրոայի» առաջնորդ, Գլդանիի մեծամասնական թեկնածու Էլենե Խոշտարիան Գլդանիում էին, որտեղ հանդիպեցին ընտրողների հետ:
«Ազգային շարժման» մամուլի ծառայության փոխանցմամբ, Նիկա Մելիան նշել է, որ այս տարի, ինչպես եւ նախորդ տարի, Գլդանիում ընդդիմությունը միանշանակ կհաղթի:
«Էլենե Խոշտարիան Գլանդիի շրջանում առաջին փուլում համոզիչ հաղթանակ կտանի: Հաջողություն Էլենեին և ամբողջ Գլդանի թաղամասին», – ասաց Մելիան:
Առաջին փուլում հաղթանակի մեջ վստահ է նաեւ Էլենե Խոշտարիան: Նրա խոսքով, Գլդանին մեծ մարտունակություն է ցուցաբերել 2020 թվականի ընտրություններին:
«Ինձ համար կարեւոր է ոչ թե լինել ցուցակի առաջին համարը, այլ ուղղակի լինել այս պայքարող մարդկանց հետ եւ հաղթանակի եւս մեկ օրինակ ծառայել այս շրջանում: Մենք իրականում հնարավորություն ունենք, որ Գլդանիում ունենանք հաղթանակ հենց առաջին փուլում:
Հաղթանակը չի գալիս միայն քաղաքական գործիչների հաշվին, այս հաղթանակը գալիս է ժողովրդի վերաբերմունքի և պայքարի հաշվին, և այս անցյալ տարին դա մեզ ցույց տվեց», – ասաց Խոշտարիան: