Նիկա Մաճուտաձե. Ես ֆեյսբուքում գրում եմ հեղափոխություն բառը, հեղափոխական, աննախադեպ, դեռ չլսված, կարող եմ դա էլ գրել, բայց տիրող իրավիճակը հեռու է պոեզիայից
Ես ուզում եմ ֆեյսբուքում հանրության առաջ գրել «հեղափոխություն» բառը՝ իր բացականչական նշաններով, որ որպես ավելի ուժեղ կոչ ընդունեն, թող գան և կալանավորեն ինձ, եթե կարող են,- ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մաճուտաձեն ասել է «TV Pirveli»-ի եթերում։
«Եթե ես անգամ պատգամավոր չլինեի, միեւնույն է, սա կգրեի ու կնստեի։ Ես գրում եմ հեղափոխություն բառը, հեղափոխական, դեռ չտեսնված, չլսված: Ես կարող եմ այդպես գրել, բայց նրանք հեռու են պոեզիայից, և այն իրավիճակը, որ այսօր Վրաստանում է, հեռու է պոեզիայից։ Սա իմ դիրքորոշումն է, և թող սա համարեն կոչ, նույնիսկ հեղափոխական»,- ասել է Նիկա Մաճուտաձեն։