Նիկա Կվարացխելիայի սպանության համար Ակո Ճելիձեն դատապարտվել է 17, իսկ Գիորգի Կավիլաձեն՝ 16 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Նիկա Կվարացխելիայի դիտավորյալ սպանության գործով մեղադրյալներ Ակո Ճելիձեի ու Գիորգի Կավիլաձեի նկատմամբ մեղադրական վճիռ է կայացրել։ Ակո Ճելիձեն դատապարտվել է 17 տարվա, Գիորգի Կավիլաձեն՝ 16 տարվա ազատազրկման։
Դատավոր Դավիթ Մգելիաշվիլիի խոսքով՝ գործով քննված ապացույցները վկայում են խմբակային հանցագործության մասին։
2021 թվականի սեպտեմբերի 15-ին Թբիլիսիի Անջափարիձեի փողոցում հրազենից կրակել են Նիկա Կվարացխելիայի վրա։ Նիկա Կվարացխելիան ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։