Նիկա Կվարացխելիայի սպանության գործով ձերբակալված անձինք Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում կտեղեկանան մեղադրանքի ձեւակերպման մասին
Նիկա Կվարացխելիայի սպանության գործով ձերբակալված անձինք մեղադրանքի ձեւակերպման մասին կտեղեկանան Ռուսթավիի վեցերորդ քրեակատարողական հիմնարկում: Ամբաստանյալների փաստաբաններն ու քննիչները արդեն մտել են քրեակատարողական հաստատություն:
Ըստ կալանավորված Գիորգի Կավելաձեի փաստաբանի, մեղադրանքի վերաբերյալ իր պաշտպանյալի դիրքորոշումն այս փուլում անհայտ է:
«Ես այսօր պատրաստվում եմ հանդիպելու: Երեկ մենք կարճ հանդիպում ունեցանք անվտանգությունից և առողջությունից ելնելով: Այսօր ես ունենալու եմ նախնական հանդիպում, սակայն օրենքով պարտադիր է մեղադրանքի մասին տեղեկացնել 24 ժամվա ընթացքում, այնուհետև կշարունակեմ կարճ խորհրդակցությունները հաջորդ հանդիպման համար: Երեկ ընթացակարգային և քննչական գործողություններ չեն իրականացվել: Երեկ պաշտոնական ընթացակարգեր էին: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով», – ասել է փաստաբան Գիորգի Տուրազաշվիլին:
Երեկ Նիկա Կվարացխելիայի սպանության գործով երկու անձ է ձերբակալվել:
Նիկա Կվարացխելիան վիրավորվել էր Թբիլիսիի Անջափարիձե փողոցում, սեպտեմբերի 15-ին: Կվարացխելիան ստացած վնասվածքներից կլինիկայում մահացել էր: Սպանության մեջ մեղադրվող երկու անձանց սեպտեմբերի 20-ին հեռակա կարգով խափանման միջոց էր սահմանվել կալանավորումը:
Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվող անձանց հետաքննությունը մինչ այժմ որոնում էր: Ակո Ճելիձեն և Գիորգի Կավիլաձեն մեղադրվում են դիտավորյալ խմբային սպանության և խմբային հրազեն և ռազմամթերք ապօրինի առնելու-պահելու և կրելու մեջ, ինչը նախատեսում է 13-ից 17 տարվա ազատազրկում: Նրանց մեղադրանք էր առաջադրվել հեռակա կարգով: