Նիկա Գվարամիայի պատասխանը հարցին, թե ինչու հանրահավաքները մարդաշատ չէին՝ հասարակությունը հոգնել է, հույսը կորցրել
Նիկա Գվարամիայի պատասխանը հարցին, թե ինչու հանրահավաքները մարդաշատ չէին՝ հասարակությունը հոգնել է, հույսը կորցրել

Հասարակությունը հոգնել է, կորցրել է իրական ընտրությունների հույսը, այլևս չի հավատում ժողովրդավարությանը և կորցնում է հավատը, որ Վրաստանում ինչ-որ բան կարող է փոխվել,- այսպես է պատասխանել «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան  Ստրասբուրգում եվրոպացի խորհրդարանականների հետ կայացած մամուլի ասուլիսում առաջադրած հարցին։

Մասնավորապես, լրագրողը Նիկա Գվարամիային հարց է ուղղել, ըստ որի՝ «Իմ հարցը բողոքի ակցիաների մասին է։ Այն, ինչ տեսանք գարնանը, այն, ինչ տեսանք մոտ մեկ տարի առաջ, չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ կատարվում է ներկայումս Թբիլիսիում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

«Մենք այնտեղ ենք, որտեղ կանք, և կա շատ նշանակալից բողոք, ինքնաբուխ բողոք, որը կազմակերպված չէ երկրում գործող ընդդիմության կողմից: Երկրորդ գործոնը, ո՞րն է տարբերությունը: Տարբերությունն այն է, որ հասարակությունը հոգնել է, հասարակությունը կորցրել է իրական ընտրությունների հույսը, այլեւս չի հավատում ժողովրդավարությանը և կորցնում է հավատը, որ Վրաստանում ինչ-որ բան կարող է փոխվել։

Այսպես է ազդում երկրի վրա ռուսական օլիգարխիան, ռուսական ավտորիտարիզմը։ Եվ ոչ միայն Վրաստանում, այլեւ եվրոպական շատ երկրներում, այդ թվում՝ ԵՄ անդամ։ Ըստ այդմ՝ մենք դեռ պայքարում ենք ու չենք հաշվում, այսպես ասած կտրված գլուխները, գիտենք՝ ինչ պետք է անենք, առաջ ենք գնում ու անպայման հաղթելու ենք, դրանում համոզված եմ»,- ասաց Նիկա Գվարամիան։