Նիկա Գվարամիա - Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելն՝ կա՛մ ժողովրդի կամքի անտեղյակություն է, կա՛մ այդ կամքի նկատմամբ արհամարհանք, կա՛մ Բիձինայի օգտակար հիմար լինել է, կա՛մ էլ նրա գործակալ լինել

Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելը կա՛մ ժողովրդի կամքի անտեսում է, կա՛մ այդ կամքի հանդեպ արհամարհանք, կա՛մ էլ Բիձինա Իվանիշվիլիի օգտակար հիմար լինել կամ նրա գործակալ – այս մասին գրում է «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան։

Նրա խոսքով՝ իրենց կոալիցիայի միակ ընդունելի տարբերակը նոր խորհրդարանական ընտրություններն են՝ նոր ու անկողմնակալ ընտրական վարչությամբ և քաղաքական բանտարկյալների ազատմամբ։ Մնացածը, ըստ Գվարամիայի, պարզապես Բիձինայի խաղերն են՝ հետին թվով լեգիտիմություն տալու նպատակով։

Նա նաև գրում է, որ Ֆեյսբուքում զեկուցել են իր բոլոր տեսանյութերը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցության մասին երեկվա տեսանյութը։ Գվարամիան կարծում է, որ հեշտ է կռահել՝ ով է փորձում սահմանափակել իր գրառումների տարածումը։