Նիկա Գվարամիա. ՊԱԾ-ում հարցաքննությունն իմ դեմ ծրագրված ահաբեկչական գործողության մասին էր, ավելին չեմ կարող բացահայտել
«Մթավարի» ալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարում է, որ Պետական անվտանգության ծառայությում իր ներկայիս հարցաքննությունը կապված չէր նրա եթեր հեռարձակված նյութի հետ:
Գվարամիան լրագրողներին ասել է, որ հարցաքննությունը վերաբերում էր իր դեմ ծրագրված ահաբեկչական գործողությանը և կշարունակվի վաղը: Գվարամիան ասաց, որ մանրամասների մասին չի կարող խոսել:
«Հարցաքննությունն այսօր դադարեցվել է, այն կշարունակվի վաղը՝ ժամը 16:00 -ին: Հարցը վերաբերում էր իմ դեմ նախատեսվող ահաբեկչական գործողությանը, որը հետաքննվում էր եւ որը կշարունակվի վաղը:
Ուղղակի ավելին չեմ կարող բացահայտել: Այս պահին ես ավելի շատ խոսելու կարիք չեմ զգում: Անկեղծ ասած, դա կարող է լինել նույնքան ահաբեկչական գործողություն, որքան ահաբեկման կամ ինչ-որ սադրանքի փորձ: Սակայն պարզ է, որ հետաքննության պատասխանատվությունը եւ իմ կյանքի պատասխանատվությունը կրում են այս շենքի մարդիկ», – ասել է Նիկա Գվարամիան:
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Նիկա Գվարամիան ինքն է ցանկացել գալ գերատեսչություն:
«Նիկա Գվարամիայի` պետական անվտանգության ծառայություն գալը կապված չէ եթերում հեռարձակված նյութի հետ: Նա ինքն է ցանկացել գերատեսչություն գալ բոլորովին այլ թեմայով, սակայն այս փուլում մենք չենք կարող ձեզ ավելի շատ տեղեկատվություն տրամադրել»,- ասել են ՊԱԾ- ում: