Նիկա Գվարամիա. «Քոցերի» կողմում լակոտ պետություններն են, լակոտները թող լինեն միասին, իսկ մենք գնանք առաջ՝ դեպի Եվրոպա
Նիկա Գվարամիա. «Քոցերի» կողմում լակոտ պետություններն են, լակոտները թող լինեն միասին, իսկ մենք գնանք առաջ՝ դեպի Եվրոպա

Մեր ընտրությունը խաղաղությունն է, մեր ընտրությունը մեր հայրենիքն է, մեր ընտրությունը համընկնում է Շոթայի, Դավիթ Աղմաշենեբելիի, Թամար թագուհու, Իլիա Ճավճավաձեի, Նիկո Նիկոլաձեի, Իակոբ Գոգեբաշվիլիի, Զվիադ Գամսախուրդիայի ընտրության հետ – այն է Եվրոպան,- ասաց «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան՝ Ճավճավաձեի պողոտայում ընթացող ցույցին։

Ըստ Գվարամիայի՝ իրենց կողմից են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, իսկ չկայացած երկրները՝ «Վրացական երազանքի» կողմից։ «Մեր կողմից են Եվրամիությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան։

Նրանց՝ «քոցերի» ընտրությունը համընկնում է վրացի բոլոր դավաճանների ընտրության հետ։ Իրենց կողմից են Վենեսուելան, Նաուրուն, Ռուսաստանը, չկայացած լակոտ պետությունները, թող մնան միասին։ Մենք գնանք առաջ, դեպի Եվրոպա, որտեղ մեր տեղն է, որտեղ մեզ տանում են Իլիան, Շոթան և Զվիադին»,- ասաց Նիկա Գվարամիան։