Նիկա Գվարամիա – Իմ կարծիքով, լեզուն առաջ ընկավ մտքից, և դա լավ չէ, սակայն եթե որևէ բանում կասկած չունեմ, դա Գեորգի Բարամիձեի հայրենասիրությունն է

18:04, 07.08.2026
«Այն, որ Գիա Բարամիձեն հայրենիքի դավաճան չէ և վրացի հայրենասեր է, ապացուցման կարիք չունի», — այս մասին հայտարարել է «Ընդդիմության ալյանսի» առաջնորդ Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով՝ դատախազությունը քաղաքական հետապնդում է իրականացնում Գիա Բարամիձեի նկատմամբ։
«Այն, որ Գիա Բարամիձեն հայրենիքի դավաճան չէ և վրացի հայրենասեր է, ապացուցման կարիք չունի։ Այն, որ դատախազությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, սա նույնպես ապացուցման կարիք չունի։ Այն, որ Գիան ոչ մի հանցագործություն չի կատարել, իմ կարծիքով, սա էլ ապացուցման կարիք չունի, բայց այն, ինչ ասվեց, ինքնին, ակնհայտ է, չի համապատասխանում իրականությանը։ Չգիտեմ՝ որտեղից ծագեց այդ պատմությունը։ Իմ կարծիքով, լեզուն առաջ ընկավ մտքից, և դա լավ չէ, սակայն հանցագործությունն ու դավաճանությունը բոլորովին այլ կատեգորիաներ են, և դա այդպես չի լինում։ Առավել ևս Գիայի դեպքում, որքան գիտեմ նրա կենսագրությունը, անձամբ ճանաչում եմ և հետևել եմ նրա քաղաքական գործունեությանը, պայքարում է հայրենիքի շահերի համար։ Կարող եմ ասել, որ եթե որևէ բանում կասկած չունեմ, դա նրա հայրենասիրությունն է», — հայտարարել է Գվարամիան։
Տեղեկատվության համար՝ Գեորգի Բարամիձեի հայտարարության հետ կապված դատախազությունը պետական դավաճանության և դիվերսիայի (սաբոտաժի) փաստով հետաքննություն է սկսել։
Գործը վերաբերում է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկի՝ Գիա Բարամիձեի հայտարարությանը, որի համաձայն՝ «Աբխազիայում պատերազմի ժամանակ վրացի զինվորականները գերիներին գնդակահարում էին, և աբխազական կողմն այդ պատճառով գերիներ չէր տալիս»։

Նմանատիպ