Նիկա Գվարամիա. Ընտրությունները գողացել են, սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում, սա չի լինելու, սա Ռուսաստանն ու Վենեսուելան չեն, սա Վրաստանն է
Նիկա Գվարամիա. Ընտրությունները գողացել են, սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում, սա չի լինելու, սա Ռուսաստանն ու Վենեսուելան չեն, սա Վրաստանն է

Ընտրությունները գողացված են: Այս երկրում իշխանությունը յուրացրել են: Սա սահմանադրական հեղաշրջում է,- այս մասին հայտարարել է՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան։

Նրա խոսքով՝ սահմանադրական հեղաշրջման հեղինակը «Վրացական երազանքն» է։

«Մենք՝ իրականում չենք մտածել այն մասին, որ չենք ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ընտրությունները գողացված են: Վրաստանում յուրացրել են իշխանությունը: Սա սահմանադրական հեղաշրջում է: «Վրացական երազանքը» սահմանադրական հեղաշրջման հեղինակն է, և «Վրացական երազանքը» դրա համար պատասխան կտա Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված կարգով, սակայն մինչ դա տեղի կունենա, «Վրացական երազանքը» պետք է ճանաչի ընդդիմության հաղթանակը։ Մենք վերծանել ենք այն սխեման, ըստ որի նրանք գողացել են ընտրությունները»,- ասել է Գվարամիան։

Նրա խոսքով, կոալիցիայի որոշումն այն է, որ «Վրացական երազանքը» չի կարող մնալ այս երկրի իշխանությունում։

«Մեր բացարձակապես անբեկանելի որոշումն է, որը չի վերանայվի, այն է, որ «Վրացական երազանքը» չի կարող մնալ իշխանության այս երկրում։ Սա գողացված ընտրություններ են: Սա Վրաստանում իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում: Սա չի լինի, սա Ռուսաստանը չէ, սա Վենեսուելան չէ, սա Վրաստանն է», – ասել է Նիկա Գվարամիան։