Նիկա Աբուլաձեն կարիերան կշարունակի Անգլիայում. Վրացի ռեգբիստը հանդես կգա «Exeter Chiefs»-ում  #1TVSPORT
Նիկա Աբուլաձեն կարիերան կշարունակի Անգլիայում. Վրացի ռեգբիստը հանդես կգա «Exeter Chiefs»-ում #1TVSPORT

Վրաստանի հավաքականի եւ «Սեւ առյուծի» ձախ եզրային հարձակվող Նիկա Աբուլաձեն կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիերշիփի «Էքսետեր Չիֆս» թիմում։

27-ամյա ռեգբիստը նոր ակումբին կմիանա ռեգբիի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղից հետո։ Աբուլաձեն առաջիկա երկու տարին կանցկացնի Էքսետերում։

Ակումբի տնօրեն Ռոբ Բաքսթերը մեկնաբանել է տրանսֆերը.

«Նիկա Աբուլաձեից լավ խաղ եմ ակնկալում, նրա խաղն ինձ շատ է տպավորել։ Եթե ​​ցանկանում եք ավելին իմանալ նրա մասին, առաջարկում եմ դիտել աշնանային ստուգողական հանդիպումները, որտեղ նա որոշիչ դեր է խաղացել մի քանի հանդիպումներում, այդ թվում՝ Ուելսի հետ խաղում։

Աբուլաձեն ստանդարտ իրավիճակներում նույնքան լավն է, որքան ցանկացած վրացի, և, միևնույն ժամանակ, նա շատ ավելի շարժուն և ուժեղ է գնդակով խաղալիս»:

«Exeter Chiefs»-ը հիմնադրվել է 1871 թվականին և երկու անգամ դարձել Անգլիայի Պրեմիերշիփի չեմպիոն՝ 2017 և 2020 թվականներին, իսկ 2020 թվականին դարձել Չեմպիոնների գավաթի հաղթող։ Պրեմիերշիփի ընթացիկ խաղարկությունում «Չիփսը» 16 խաղից 43 միավորով 4-րդ տեղում է։

Նիկա Աբուլաձեն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2022 թվականին Իտալիայի դեմ խաղում։ Մինչ օրս նա իր հաշվին ունի 9 խաղ հավաքականում։