Նիգերիայում վառելիքի տանկերի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 94 մարդ
Նիգերիայում վառելիքի տանկերի պայթյունի հետևանքով առնվազն 94 մարդ է զոհվել, հայտնում է «Սի Էն Էն»-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ եւս 50 մարդ ծանր վիրավորվել է։
«Սի Էն Էն»-ի տեղեկություններով՝ վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և սահել խրամատը։ Տեղի բնակիչները, ովքեր վառելիքի էին սպասում, շտապում էին դեպի լցանավը, երբ տեղի ունեցավ պայթյունը։