Նիգերիայում դպրոցի փլուզման հետևանքով առնվազն 22 երեխա է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել
Նիգերիայում դպրոցի փլուզման հետևանքով առնվազն 22 երեխա է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել, հայտնում է Բի Բի Սի-ն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, դպրոցի շենքը, որտեղ սովորում էր 1000 աշակերտ, առավոտյան փլուզվել է, իսկ աշակերտները դասասենյակում են եղել։
Բի Բի ՍԻ-ի փոխանցմամբ՝ նրանցից շատերը դեռ փլատակների տակ են։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ դպրոցի ավերման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ բնակիչների, հավանական պատճառը եռօրյա հորդառատ անձրևն է եղել։